Միջազգային համագործակցություն
Միջազգային հարկային պայմանագրեր
Կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրեր
Վարչական փոխօգնության մասին պայմանագրեր
Լատվիայի Հանրապետություն (.zip)
|
Վրաստան (.zip)
|
|
Արգենտինայի Հանրապետություն (.zip)
|
Լիտվայի Հանրապետություն (.zip)
|
Ուկրաինա (.zip)
|
Բելառուսի Հանրապետություն (.zip)
|
Ռուսաստանի Դաշնություն (.zip)
|
Ղրղզական Հանրապետություն (.zip)
|
Այլ պայմանագրեր
Միջազգային պայմանագրերի կիրառում
Օտարերկրյա պետությունների կողմից կիրառվող ռեզիդենտության հավաստագրերի ձևանմուշներ
Միջազգային մաքսային պայմանագրեր
Երկկողմ պայմանագրեր
Ավստրիայի Հանրապետություն (.zip)
|
Իտալիայի Հանրապետություն (.zip)
|
|
|
Արգենտինա (.zip)
|
Լատվիայի Հանրապետություն (.zip)
|
||
Բելառուսի Հանրապետություն (.zip)
|
|
Վրաստան (.zip)
|
|
Բուլղարիայի Հանրապետություն (.zip)
|
Հունաստանի Հանրապետություն (.zip)
|
Տաջիկստանի Հանրապետություն (.zip)
|
|
Ղազախստանի Հանրապետություն (.zip)
|
Ուկրաինա (.zip)
|
||
Թուրքմենստան (.zip)
|
|
||
Բազմակողմ պայմանագրեր
ԵԱՏՄ շրջանակներում կնքված պայմանագրեր
Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ, միջազգային ծրագրեր
Միջազգային մաքսային համագործակցություն
- ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է:
Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև համագործակցության գլխավոր և հիմնական իրավական առանցքը հանդիսանում է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), որը վավերացվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2018 թվականի ապրիլի 11-ին:
2021 թվականի մարտի 1-ից ՀԸԳՀ-ն ամբողջությամբ մտել է ուժի մեջ։
Համաձայնագրով ստեղծվել է գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակ: ՀԸԳՀ-ով նախատեսված բարձրագուն քաղաքական մարմինը ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհուրդն է, որն իրականացնում է Համաձայնագրի կիրարկման գործընթացի վերահսկումը: Կանոնադրային այլ մարմիններն են Գործընկերության կոմիտեն և Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեն: Բոլոր նշված մարմինների նիստերը տեղի են ունենում տարեկան մեկ անգամ: Գործում են նաև Գործընկերության ենթակոմիտեներ, որոնց նիստերը ևս տեղի են ունենում տարեկան մեկ անգամ:
- Ընթացիկ համագործակցություն․
- Ամենամյա մասնակցություն ՀԸԳՀ ներքո գործող Մաքսային հարցերով գործընկերության ենթակոմիտեի նիստերին, Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի նիստերին։ Նշված հարթակներում պարբերաբար քննարկվում են ԵՄ հետ ՀՀ համագործակցության՝ Պետական եկամուտների կոմիտեի ոլորտին առնչվող արդիական խնդիրները և մարտահրավերները, մաքսային օրենսդրության և վարչարարության ոլորտի բարեփոխումներին, աջակցության ծրագրերի ընթացքին առնչվող հարցերը։
ՀԸԳՀ շրջանակներում ԵՄ անդամ պետությունների միջև իրականացվում է մաքսային հարցերով փոխադարձ վարչական աջակցություն՝ սկսած 2018 թվականի հունիսից՝ «Մաքսային հարցերով փոխադարձ վարչական աջակցության վերաբերյալ» II Արձանագրության դրույթներին համապատասխան, որը լիարժեքորեն ապահովում է ԵՄ անդամ պետությունների միջև համագործակցության և տեղեկատվության փոխանակման ոլորտը։
- Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման (TAIEX) գործիքի շրջանակներում իրականացվում են Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված մի շարք աջակցության ծրագրեր՝ Հայաստանում շնագիտական կենտրոնի կարողությունների զարգացման, լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի կատարելագործման և մի շարք այլ ուղղություններով։
- ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում մաքսային ու լոգիստիկ կենտրոնի ստեղծում։ էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների կիրառման վրա հիմնված կենտրոնի գործարկմամբ հնարավոր կդառնա նաև «Մեկ պատուհան» կոնցեպտի ամբողջական և լիարժեք ներդրումն ու կիրառումը, որը հնարավորություն կստեղծի մեկ էլեկտրոնային հայտի միջոցով իրականացնել ապրանքների մաքսային ձևակերպումների, դրա համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերի ստացման գրեթե ամբողջական գործընթացը «Մեկ պատուհանի» սկզբունքով՝ հնարավորություն տալով էականորեն նվազեցնել ապրանքների ժամանման պահից մինչև դրանց բացթողումը ծախսվող ժամանակը:
- ԵՄ-ն ներգրավված է նաև Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման ծրագրի իրագործման գործընթացում՝ ԵՄ Եվրոպական հարևանության գործիքի ներքո նախատեսված տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում։ Հաշվի առնելով ՀՀ պետական սահմանի հյուսիսային անցակետերի արդիականացումը՝ Մեղրիի անցակետի արդիականացումը կնպաստի նաև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով նաև տարանցիկ փոխադրումներին: Արդիականացված անցակետում կտրուկ կմեծանա թողունակությունը՝ նոր ազդակ հաղորդելով Հայաստանի հարավային սահմանով իրականացվող ուղևորափոխադրումների և առևտրաշրջանառության աշխուժացմանը:
- ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
1950 թվականի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ստորագրվեց «Մաքսային համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին» կոնվենցիան, որի հիման վրա ստեղծված Մաքսային համագործակցության խորհուրդը հետագայում՝ 1994 թվականից սկսած վերանվանվեց Համաշխարհային մաքսային կազմակերպություն։
Համաշխարհային մաքսային կազմակերպությունը հանդիսանում է միջազգային միջկառավարական կազմակերպություն (գլխամասը Բրյուսելում)։ Ներկայումս աշխարհի 186 պետություն անդամակցում են Համաշխարհային մաքսային կազմակերպությանը։
Համաշխարհային մաքսային կազմակերպությունը մաքսային ոլորտում մասնագիտացված միակ կազմակերպությունն է, որի անդամ 186 պետություններին բաժին է ընկնում համաշխարհային առևտրի 98 տոկոսը։
Համաշխարհային մաքսային կազմակերպության անդամ պետությունների միջև ստորագրված միջազգային մաքսային կոնվենցիաները համարվում են միջազգային պայմանագրեր և ունեն պարտադիր բնույթ: Կազմակերպության որոշումները, առաջարկությունները, կոմպենդիումները և այլ փաստաթղթերը մեծամասամբ հանդիսանում են խորհրդատվական բնույթի փաստաթղթեր՝ չնայած կարող են դրանցից որոշները նախնական համաձայնության արդյունքում ունենալ պարտադիր բնույթ:
Կազմակերպությունը ղեկավարվում է Մաքսային համագործակցության խորհրդի կողմից: Խորհրդի անդամներն են հանդիսանում «Մաքսային համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին» կոնվենցիային անդամակցող պետությունները:
Խորհրդի աշխատանքների իրականացմանը մշտապես աջակցում են Տեխնիկական մշտական կոմիտեն և Գլխավոր քարտուղարությունը:
Խորհուրդն ամեն տարի խորհրդի անդամների ներկայացրած պատվիրակների թվից ընտրում է խորհրդի նախագահ և փոխնախագահներ:
Խորհրդի նախագահն ունի 6 տեղակալներ, որոնցից յուրաքանչյուրը գլխավորում է Համաշխարհային մաքսային կազմակերպության 6 տարածաշրջաններից մեկը։
Խորհուրդն ընտրում (հաստատում) է նաև Քաղաքական հանձնաժողովի անդամներին, Ֆինանսական կոմիտեի նախագահին, տեղակալին և անդամներին, ինչպես նաև Աուդիտի կոմիտեի նախագահին, տեղակալին և անդամներին:
1966 թվականից սկսած` նիստերը գումարվում են տարեկան մեկ անգամ` հունիս ամսին: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Որոշումներն ընդունվում են ձայնի իրավունք ունեցող և նիստին մասնակցող անդամների ձայների 2/3-ով:
Յուրաքանչյուր անդամ վճարում է անդամակցության վճար` յուրաքանչյուր տարվա համար:
Գլխավոր քարտուղարությունը մասնագիտական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Խորհրդի կողմից ձևավորված տարբեր աշխատանքային մարմիններին, նպաստում կարողությունների զարգացմանը, ուսումնական գործընթացների կազմակերպմանը և այլն։
Գլխավոր քարտուղարը, նրա տեղակալը, Գլխավոր քարտուղարության տնօրինությունների ղեկավարները և նրանց տեղակալները ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ ամառային նստաշրջանի ժամանակ:
2023 թվականի հունիսին Իան Սաունդերսը ընտրվել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար՝ 5 տարի ժամկետով՝ սկսած 2024 թվականի հունվարի 1-ից։
Մինչ օրս ստեղծված են 29 տարածաշրջանային ուսումնական կենտրոններ՝
1․ Ասիա-Խաղաղօվկիանոսյան․
2․ Արևելյան և Հարավային Աֆրիկայի․
3․ Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի․
4․ Եվրոպական․
5․ Ամերիկայի․
6․ Հս․ Աֆրիկայի, Մերձավոր և Միջին Արևելքի։
Եվրոպական տարածաշրջանում ներկայումս գործող 7 տարածաշրջանային ուսումնական կենտրոնները տեղակայված են` Ադրբեջանում, Հունգարիայում, Հս․ Մակեդոնիայում, Ղազախստանում, Ղրղզստանի Հանրապետությունում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում։
Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպությանը 1992 թվականից: ՀՀ մաքսային ծառայության և Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև առկա է համագործակցության բարձր մակարդակ: Պետական եկամուտների կոմիտեն մշտապես մասնակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի տարեկան նստաշրջաններին, հանձնաժողովների, կոմիտեների նիստերին:
Կազմակերպության կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական պրոցեսների կազմակերպման կարևորագույն հարթակներից է Clickplatform-ը: Click հարթակի ու դրա միջոցով կազմակերպվող դասընթացների հասանելիության ապահովման նպատակով ՊԵԿ-ն ունի նաև Clickplatform-ի ազգային օպերատոր։ Դասընթացներին մասնակցությունը հիմնականում տեղի է ունենում ըստ ոլորտային և մասնագիտական աշխատանքի ուղղվածության։ ՊԵԿ-ի մոտ 5 տասնյակ աշխատակիցներ կոորդինատորի միջոցով ստացել են հասանելիություն տվյալ հարթակին։
Մերկատոր ծրագիրը․ Ծրագրի նպատակները և ուղղությունները․
2014 թվականի հունիսից՝ իր մեկնարկից ի վեր, Մերկատոր (Mercator) ծրագիրը հանդիսանում է Համաշխարհային մաքսային կազմակերպության առաջնային նախաձեռնությունը, որն աջակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպության անդամ պետություններին՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրի (TFA) միատեսակ կիրարկման ապահովման համար՝ օգտվելով Համաշխարհային մաքսային կազմակերպության գործիքներից՝ յուրաքանչյուր անդամի տրամադրելով անհրաժեշտ տեխնիկական աջակցություն` կարիքների և առաջնահերթությունների գնահատման հիման վրա:
Առևտրի դյուրացման համաձայնագիրն ընդունվել է Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին Մարաքեշի համաձայնագիրը փոփոխող 2014 թվականի նոյեմբերի 27-ի արձանագրության հավելվածով։ Առևտրի դյուրացման համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2017 թվականի մարտից։
Մերկատոր ծրագրի շրջանակներում իրականացվող բարեփոխումներն ուղղված են Համաձայնագրի դրույթների կիրարկման ապահովման միջոցով մաքսային հսկողության և ձևակերպումների պարզեցված ընթացակարգերի կիրառման, սահմանային հսկողություն իրականացնող այլ մարմինների և Պետական եկամուտների կոմիտեի միջև արդյունավետ համագործակցության, ժամանակակից տեխնոլոգիաների կատարելագործման միջոցով էլեկտրոնային համակարգերի և Պետական եկամուտների կոմիտեի կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների որակի առաջընթացի համար համապատասխան հիմքերի ստեղծմանն ու ապահովմանը։
Հայաստանի Հանրապետությունը միացել է Մերկատոր ծրագրին 2018 թվականից։ Համաշխարհային մաքսային կազմակերպության մոտ 60 անդամ պետություններ անդամակցում են տվյալ ծրագրին։ 2019 թվականին Երևանում կազմակերպվել է դիագնոստիկ առաքելություն՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների մասնակցությամբ, որի արդյունքում ուղենշվել են Համաձայնագրի շրջանակներում առևտրի դյուրացման ուղղությամբ իրականացվելիք քայլերը և ներկայացվել առաջարկությունները։ 2020 թվականին Երևանում Մերկատոր ծրագրի շրջանակներում կազմակերպվել է երկրորդ առաքելությունը, որի շրջանակներում վերջնականապես մշակվել և այնուհետև ՊԵԿ նախագահի 2020թ. հունիսի 29-ի № 587-Ա հրամանով հաստատվել է Առևտրի դյուրացման համաձայնագրով նախատեսված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մասով նախատեսված միջոցառումների ծրագիրը։
- Ընթացիկ համագործակցություն․
Համաշխարհային մաքսային կազմակերպության վերջին՝ 141/142-րդ տարեկան նստաշրջանները տեղի են ունեցել 2023 թվականի հունիսին՝ Բրյուսելում, որին մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը։
Պարբերաբար Հայաստան են ժամանում Համաշխարհային մաքսային կազմակերպության հավատարմագրված փորձագետներ՝ տարաբնույթ աշխատաժողովներ, դասընթացներ անցկացնելու և ՀՀ մաքսային ծառայողներին միջազգային լավագույն փորձը փոխանցելու նպատակով։ Մասնավորապես՝ ընթացիկ տարում կայացել են՝
- «Ռենտգեն պատկերների վերլուծություն» թեմայով վերապատրաստման 4-օրյա դասընթաց։ Մաքսային ծառայողները ՀՄԿ կողմից հրավիրված հեղինակավոր փորձագետների հետ քննարկել են ռենտգեն պատկերի վերլուծության՝ միջազգային լավագույն փորձին ու զարգացման միտումներին համահունչ կիրառվող գործիքակազմը, ռիսկերի վրա հիմնված վերլուծությունների իրականացման մեխանիզմները և այլն։
- «Մաքսային արժեք» թեմայով վերապատրաստման դասընթաց։ Մաքսային ծառայողները ՀՄԿ կողմից հավատարմագրված փորձագետների հետ քննարկել են մաքսային արժեքի որոշման ու հսկողության մեխանիզմները։ Մաքսային ծառայողներին ներկայացվել է միջազգային լավագույն փորձը` ռիսկերի կառավարման մեխանիզմների, արժեքի տվյալների բազայի, գործարքների արժեքի, մաքսային արժեքի գնահատման և վերահսկողության մեթոդների վերաբերյալ։
- ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ
Պետական եկամուտների կոմիտեի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ ունի կարևոր նշանակություն՝ որպես դոնոր կազմակերպություն և կարևորագույն գործընկեր, ում աջակցությամբ Պետական եկամուտների կոմիտեում իրականացվում են առանցքային բարեփոխումներ:
2020 թվականից մինչև 2023 թվականն իրականացվել է «Աջակցություն Հայաստանում համատարած հայտարարագրման ներդրմանը» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում իրականացվել է համակարգի ներդրման իրավական կարգավորումների վերլուծություն, էլեկտրոնային համակարգի տեխնիկական նկարագրի պատրաստում և մշակման աջակցություն:
2022 թվականին Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվել է «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագիրը՝ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում տրամադրվել է աջակցություն` ուղղված սահմանային անցման կետերում իրականացվող գործառույթների և գործառնությունների վերանայմանը, սահմանային անցման կետերի, ինչպես նաև Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների էտալոնային մոդելների մշակմանը, որոշ ՏՏ համակարգերի տեխնիկական առաջադրանքների մշակմանը:
2018-2020 թվականներին Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ Պետական եկամուտների կոմիտեն՝ Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացրել է «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագիրը։ 4 բաղադրիչներից կազմված ծրագրի հիմնական նպատակն ուղղված է եղել հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների և եկամուտների թիրախավորված հավաքագրման բարելավմանը։ Պետական եկամուտների կոմիտեին տրամադրվել են առաջարկություններ ինչպես հարկային, այնպես նաև մաքսային վարչարարության գնահատման շրջանակներում վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ՝ զուգահեռաբար իրականացնելով նաև մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումների գնահատում՝ ԵՄ լավագույն չափանիշների համադրմամբ։
2013-2018 թվականներին իրականացվել է «Հարկային վարչարարության արդիականացման» վարկային ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ի թիվս այլ ուղղությունների՝ ներդրվել են միջազգային ստանդարտներին համապատասխան արդի տվյալների մշակման կենտրոններ Երևանում և Դիլիջանում, վերազինվել է Պետական եկամուտների կոմիտեի ներքին ցանցը, մշակվել են մի շարք էլեկտրոնային համակարգեր, արդիականացվել Ուսումնական կենտրոնը:
- Ընթացիկ համագործակցություն․
- 2023թ-ի մարտին մեկնարկել է «Մաքսային վարչարարության զարգացման երկրորդ» ծրագիրը։ Երկամյա ծրագիրն իրականացնում է Համաշխարհային Բանկը՝ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում տրամադրվում է աջակցություն մաքսային ռազմավարության մշակման, վարքագծային վերլուծության, հետբացթողումային հսկողության ուժեղացման, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման որակի բարելավման, մաքսային ծառայողների կարողությունների զարգացման ուղղությամբ:
- ԵՄ աջակցությամբ ՀԲ-ն տրամադրում է տեխնիկական աջակցություն մաքսային հետբացթողումային հսկողության ուժեղացման և մաքսային մարմնի աշխատակիցների կարողությունների զարգացման ուղղությամբ: Մասնավորապես՝ նախատեսվում է արդիականացնել ռիսկերի կառավարման համակարգը, կատարելագործել հետբացթողումային ստուգումներ իրականացնող աշխատակիցների կարողությունները` ոլորտի լավագույն միջազգային փորձագետների ներգրավմամբ:
- 2022 թվականի հուլիսից մեկնարկել է «Հարկային և մաքսային վարչարարության արդիականացման» ծրագիրը։ Այն ունի 3 հիմնական բաղադրիչ: Նպատակն է նպաստել հարկային և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացմանը՝ առկա ծառայությունների արդիականացման, թվայնացման բարելավման, կամավոր հարկային կարգապահության բարձրացման, վարքագծային փոփոխությունների խրախուսման միջոցով: Ծրագրի շրջանակներում մշակվել են հարկ վճարողների համար նախատեսված ոլորտային ուղեցույցեր, ստուգումների իրականացման ուղեցույց, անցկացվում են տարեկան հարցումներ հարկ վճարողների շրջանում, տրամադրվում է աջակցություն արհեստական բանականության և մեքենայական ուսուցման (AI & ML) կիրառման ուղղությամբ։
- ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿ
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև համագործակցության շրջանակներում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվում են․
- Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման ծրագիր՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի հիման վրա։ Ծրագրի նպատակն է ֆինանսավորել ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետի վերակառուցումն ու արդիականացումը, որը պայմանավորված է տվյալ անցակետով անձանց և ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի տարեցտարի աճով։ Հաշվի առնելով ՀՀ պետական սահմանի հյուսիսային անցակետերի արդիականացումը՝ Մեղրիի անցակետի արդիականացումը կնպաստի նաև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով նաև տարանցիկ փոխադրումներին: Արդիականացված անցակետում կտրուկ կմեծանա թողունակությունը՝ նոր ազդակ հաղորդելով ՀՀ հարավային սահմանով իրականացվող ուղևորափոխադրումների և առևտրաշրջանառության աշխուժացմանը:
- ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում մաքսային ու լոգիստիկ կենտրոնի ստեղծում։ էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների կիրառման վրա հիմնված կենտրոնի գործարկմամբ հնարավոր կդառնա նաև «Մեկ պատուհան» կոնցեպտի ամբողջական և լիարժեք ներդրումն ու կիրառումը, որը հնարավորություն կստեղծի մեկ էլեկտրոնային հայտի միջոցով իրականացնել ապրանքների մաքսային ձևակերպումների, դրա համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերի ստացման գրեթե ամբողջական գործընթացը «Մեկ պատուհանի» սկզբունքով՝ հնարավորություն տալով էականորեն նվազեցնել ապրանքների ժամանման պահից մինչև դրանց բացթողումը ծախսվող ժամանակը:
- «Ծանուցումների և թիմերի ծրագրային գործընթացի կառավարում» ավտոմատացված տեղեկատվական համակարգի ներդրման ծրագիր, որի շրջանակներում իրականացվում են ՀՀ ՊԵԿ մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգում նոր «Ծանուցումների և թիմերի ծրագրային գործընթացի կառավարում» ավտոմատացված տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքներ։
- ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՍԾՏՀԿ) հիմնադրվել է 1992 թվականին՝ Ստամբուլում։ ՍԾՏՀԿ-ն այսօր տասներեք անդամ երկրների միջև հարթակ է ծառայում համագործակցության բազմաբնույթ ոլորտներում:
ՍԾՏՀԿ-ում որոշումներ կայացնող բարձրագույն մարմինը ՍԾՏՀԿ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհուրդն է: Խորհրդի կանոնավոր հանդիպումները հրավիրվում են տարին երկու անգամ՝ մայիս-հունիս և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Խորհրդի կանոնավոր հանդիպումները տեղի են ունենում կազմակերպությունը նախագահող երկրում: Նախագահությունը իրականացվում է ռոտացիոն սկզբունքով և այբբենական կարգով, տևում է վեց ամիս:
1994 թվականին Ստամբուլում ԱԳ նախարարների խորհրդի կողմից հիմնադրվել է ՍԾՏՀԿ միջազգային մշտական քարտուղարությունը: ՍԾՏՀԿ միջազգային մշտական քարտուղարության ներկայիս Գլխավոր քարտուղարն է ազգությամբ ռումինացի Լազար Կոմանեսկուն:
- ՍԾՏՀԿ համագործակցության ոլորտները․
ՍԾՏՀԿ առաջնահերթությունները նախատեսում են համագործակցություն հետևյալ ոլորտներում՝ առևտուր և տնտեսական զարգացում, բանկային ոլորտ ու ֆինանսներ, հաղորդակցություն, էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն և գյուղարդյունաբերություն, առողջապահություն և դեղագործություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, զբոսաշրջություն, գիտություն և տեխնոլոգիա, վիճակագրական տվյալների և տնտեսական տեղեկատվության փոխանակում, մաքսային և սահմանային մարմինների միջև համագործակցություն, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների, զենքի և ռադիոակտիվ նյութերի անօրինական ներմուծում, պայքար ահաբեկչության և անօրինական միգրացիայի դեմ, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացում, փոքր և միջին բիզնես, կրթություն, ինստիտուցիոնալ նորացում և լավ կառավարում:
- Հայաստան-ՍԾՏՀԿ․
2001 թ. օգոստոսից Ստամբուլում գործում է ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մշտապես մասնակցում է ՍԾՏՀԿ շրջանակում գործող մաքսային հարցերով աշխատանքային խմբի հանդիպումներին և նիստերին՝ ըստ քննարկվող հարցերի ոլորտային պատկանելության, ներկայացնում ՀՀ առաջնահերթությունները մաքսային ոլորտում՝ անհրաժեշտության դեպքում հանդես գալիս առաջարկություններով և դիտարկումներով։
- ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ (UNODC)
2021 թվականին Պետական եկամուտների կոմիտեում ստորագրվել է Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակներում նախատեսված Միավորված ազգերի կազմակերպության և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև փոխըմբռնման հուշագիր։
Փոխըմբռնման հուշագրով Հայաստանի Հանրապետությունը միացել է 2004 թվականից Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համատեղ ջանքերով մեկնարկած Բեռնարկղերի վերահսկողության ծրագրին:
Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակներում նախատեսվել է Հայաստանի երեք իրավապահ մարմինների ներկայացուցիչներից ստեղծել հուշագրով նախատեսված Համատեղ վերահսկման ստորաբաժանում՝ ծրագրի իրականացման գործընթացների ապահովման նպատակով, ինչպես նաև ներդնել ՀՄԿ և ՄԱԿ կողմից համատեղ մշակված ContainerCOMM հավելվածը՝ որպես տեղեկատվության փոխանակման օպերատիվ-տեղեկատվական հարթակ, որի շրջանակներում լիազորված մուտք ունեցողները ստանում և ուղարկում են ռիսկի բարձր ցուցանիշներ ունեցող բեռնարկղերի վերաբերյալ տեղեկատվություն։ Ծրագրի հատկանշական կողմն այն է, որ այն համատեղում է ծրագրին միացած պետության իրավապահ մարմինների կարողություններն ու գործողությունները, և բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է իրավապահ մարմինների ներկայացուցիչներից կազմված համատեղ թիմի միջոցով՝ բարելավելու համար տեղեկությունների համակարգման, վերլուծության ընթացակարգերը՝ գործողությունների կրկնություններից, ավելորդ վարչարարության կիրառումից խուսափելու և արդյունքում՝ բեռնափոխադրման գործընթացների նկատմամբ վերահսկողությունը միջազգային լավագույն չափանիշներով իրականացնելու նպատակով:
Ծրագրի շրջանակներում իրականացվել են նաև տեսական և գործնական վերապատրաստումներ՝ ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների համար։
- ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ, Միություն) տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին՝ Աստանայում:
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը սահմանում է Միության մարմինների՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության դատարանի ձևավորման ընթացակարգերը և գործառնության կարգը: Սահմանվում են մշտական կառույցների ղեկավարությունում կողմերի ներկայացվածության և որոշումների ընդունման սկզբունքները։
Եվրասիական տնտեսական միության նպատակների թվում են՝
- անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման պայմանների ապահովումը՝ ի շահ նրանց բնակչության կենսամակարդակի բարձրացման,
- Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի միասնական շուկա ձևավորելու ձգտումը,
- համապարփակ արդիականացումը, համագործակցություն և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումը։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը Միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (Հանձնաժողով) Միության մշտական գործող վերազգային կարգավորող մարմինն է, որը ձևավորում են Հանձնաժողովի խորհուրդն ու Հանձնաժողովի կոլեգիան: Հանձնաժողովի խորհրդի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների տեղակալները (փոխվարչապետերը): Հանձնաժողովի կոլեգիան բաղկացած է 10 անդամից (2-ական յուրաքանչյուր անդամ պետությունից), որոնցից մեկը հանդիսանում է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: Կոլեգիայի նախագահը և կոլեգիայի անդամները նշանակվում են 4 տարի ժամկետով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ:
Եվրասիական տնտեսական միության դատարանը Միության դատական մարմինն է, որն ապահովում է անդամ պետությունների և Միության մարմինների կողմից Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի և Միության շրջանակներում կնքված այլ միջազգային պայմանագրերի կիրառումը: Դատարանի կազմում ընդգրկված են երկուական դատավոր յուրաքանչյուր անդամ պետությունից: Դատավորի լիազորությունների ժամկետը 9 տարի է: Դատավորները նշանակվում են պաշտոնի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից՝ անդամ պետությունների ներկայացմամբ:
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում իրականացվում է մակրոտնտեսական համաձայնեցված քաղաքականություն, որի վարման հիմնական ուղղություններն են միության անդամ երկրների տնտեսությունների գործունեության նույնական սկզբունքների ձևավորումը, տնտեսությունների արդյունավետ փոխգործակցության ապահովումը, կողմերի սոցիալ-տնտեսական զարգացման տեսության համար միասնական սկզբունքների և ուղղությունների մշակումը:
- Ընթացիկ գործունեություն․
2023թ․ ապրիլի 3-ին ուժի մեջ է մտել «Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը։
2024թ․ ապրիլի 26-ին ուժի մեջ է մտել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը։
2023թ․ օգոստոսի 29-ին ընդունվել է «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017թ․ դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի N 91 որոշումը, որը գործում է 2023թ․ սեպտեմբերի 10-ից։
2023թ․ դեկտեմբերի 25-ին ստորագրվել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, որը վերաբերում է երրորդ երկրներից ներմուծվող էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով կարգավորումներին։
- ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ձևավորվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագրով:
ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով, որոնք են՝ պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների խորհուրդները, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդները, սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը, տնտեսական դատարանն ու տնտեսական խորհուրդը, միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը։
Համագործակցության մշտական գործադիր, վարչական և համակարգող մարմինն է ԱՊՀ Գործադիր կոմիտեն/քարտուղարությունը: 2023թ․ հունվարի 1-ից «ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի-գործադիր քարտուղարի» պաշտոնի անվանումը ձևափոխվել է՝ վերանվանվելով «ԱՊՀ գլխավոր քարտուղար»։
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հետ մաքսային ոլորտում համագործակցությունն իրականացվում է ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի (այսուհետ՝ ՄԾՂԽ) շրջանակներում։ Աշխատանքներն իրականացվում են 23.12.1993թ. հաստատված՝ ԱՊՀ ՄԾՂԽ մասին դրույթի համաձայն: ՄԾՂԽ-ն ոլորտային համագործակցության մշտական մարմին է և նախատեսված է մաքսային քաղաքականության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների փոխգործակցության համակարգումը ապահովելու համար։ ՄԾՂԽ-ի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն առնվազն եռամսյակը մեկ անգամ:
Միջազգային հարկային համագործակցություն
- ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (IOTA)
Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպությունը (ՀՄՆԿ) հիմնադրվել է 1996 թվականին: Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է կազմակերպությանը 2010 թվականից։
Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպությունն ապահովում է խորհրդակցության հարթակ անդամակցող հարկային մարմինների համար: Կազմակերպության քարտուղարությունը տեղակայված է Բուդապեշտում (Հուգարիա):
Գործունեության հիմնական ասպարեզը աշխատաժողովների և դասընթացների կազմակերպումն է, որոնք մասնակիցներին հնարավորություն են ընձեռում փոխանակվել հարկային ոլորտի առավել կարևոր և հրատապ հարցերի վերաբերյալ տեսակետներով, փորձով և գիտելիքներով: ՀՄՆԿ հիմնական նպատակներն են անդամներին ցուցաբերվող աջակցությունը՝ զարգացման ծրագրերի իրականացման գործում, համագործակցության ապահովումն այլ միջազգային ու տարածաշրջանային կառույցների հետ՝ որպես հարկային մարմինների մասնագիտացված տարածաշրջանային կառույց և այլն:
ՀՄՆԿ գլխավոր մարմինը Ընդհանուր համաժողովն է, իսկ հիմնական կանոնադրական մարմինները՝ նախագահը և գործադիր խորհուրդը: ՀՄՆԿ-ն ունի քարտուղարություն, գործադիր քարտուղար, ներքին աուդիտորներ և հիմնական կապող անձինքն, որոնք պատասխանատու են կանոնադրական մարմինների որոշումների և աշխատանքային ծրագրերի իրագործման համար:
Ընդհանուր համաժողովը ՀՄՆԿ գերագույն մարմինն է, որը բաղկացած է կազմակերպության բոլոր անդամներից՝ ի դեմս դրանց ղեկավարների: Այն հավաքվում է տարին մեկ անգամ և քվեարկության միջոցով ընդունում որոշումներ կազմակերպության բյուջետային և ռազմավարական կառավարման առավել կարևոր հարցերով: Ընդհանուր համաժողովը ընտրում է կանոնադրական մարմիններ, այդ թվում՝ Գործադիր խորհուրդը և ՀՄՆԿ նախագահին՝ մեկ տարի ժամկետով: Ընդհանուր համաժողովն ընտրում Գործադիր քարտուղարին:
Որպես ՀՄՆԿ նախագահ՝ հանդես է գալիս այն երկրի հարկային մարմնի ղեկավարը, որը տվյալ տարում նախագահում է ՀՄՆԿ-ում։ Նախագահը ղեկավարում Գործադիր խորհուրդը և հյուրընկալում հաջորդ Ընդհանուր համաժողովը։
ՀՄՆԿ երկու ներքին աուդիտորներն ընտրվում են Ընդհանուր համաժողովի կողմից՝ երկամյա ժամկետով: Ներքին աուդիտորներն ուսումնասիրում և գնահատում են կազմակերպության ներքին ընթացակարգերը, դրանց համապատասխանությունը օրենքին և ՀՄՆԿ Կանոնադրությանը, ստուգում և գնահատում են կազմակերպության ընդհանուր տնտեսական վիճակն ու արդյունավետությունը, ֆինանսների կառավարման և ներքին հսկողության համակարգերը:
ՀՄՆԿ յուրաքանչյուր անդամ իր մարմնում նշանակում է մեկ պաշտոնյա, որին անվանում են ՀՄՆԿ հետ Հիմնական կապող անձ: Հիմնական կապող անձինք էական դերակատարություն ունեն ՀՄՆԿ աշխատանքային ծրագրի նախապատրաստման և իրականացման գործում: Նրանք ապահովում են ՀՄՆԿ քարտուղարության և իրենց հարկային մարմինների միջև աշխատանքների համակարգումը, իրականացնում տեղեկատվության փոխանակման կարևոր գործառույթներ, օգնում բացահայտել կազմակերպության անդամների ընդհանուր կարիքները:
ՀՄՆԿ քարտուղարությունը ՀՄՆԿ գլխամասային ստորաբաժանումն է, որը պատասխանատվություն է կրում կազմակերպության առօրյա կառավարման համար և իրականացնում կազմակերպության ընթացիկ տեխնիկական ու վարչական աշխատանքները: Տեխնիկական աշխատանքները վերաբերում են կազմակերպության աշխատանքային ծրագրին (մասնագիտական հարցեր), իսկ վարչական աշխատանքները՝ կազմակերպության ներքին կառավարմանը (կանոնադրական հարցեր):
Քարտուղարությունը գլխավորվում է Գործադիր քարտուղարը, որին եռամյա ժամկետով ընտրում է Ընդհանուր համաժողովը: Գործադիր քարտուղարը պատասխանատու է քարտուղարության աշխատանքների ընթացիկ ղեկավարման համար, կանոնավոր հաշվետվություններ է ներկայացնում ՀՄՆԿ նախագահին և Գործադիր խորհրդին:
Խորհրդի անդամների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://new.iota-tax.org/about-us/member-countries,
Կայքը հետևյալ հղումով՝ https://new.iota-tax.org/ ։
- ԲՐԻՏԱՔՈՄ (BRITACOM)
«Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում հարկային համագործակցության մեխանիզմը (ԲՐԻՏԱՔՈՄ) հիմնադրվել է 2019 թվականի ապրիլի 21-ին։ Անդամակցող պետությունները 34-ն են։
ԲՐԻՏԱՔՈՄ-ը հարկային մարմինների համագործակցության նպատակով գործող մեխանիզմ է այն ենթադատությունների միջև, որոնք ստորագրել են «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը: ԲՐԻՏԱՔՈՄ-ի տեսլականն է առևտրի և ներդրումների, BRI իրավասությունների տնտեսական աճի խթանումը և այլն: ԲՐԻՏԱՔՈՄ-ը նպատակ ունի նպաստելու տնտեսական բարենպաստ հարկային միջավայրի ձևավորմանը՝ համագործակցության և լավագույն փորձի փոխանակման, օրենքի գերակայության պահպանման, հարկային որոշակիության բարձրացման, հարկային վեճերի լուծման, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման միջոցով:
ԲՐԻՏԱՔՈՄ-ի նպատակն է դյուրացնել «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցող կողմերի (Belt and Road Cooperation Parties - BRCP) հարկային մարմինների միջև համագործակցությունը:
ԲՐԻՏԱՔՈՄ-ի կառույցներից են՝ Խորհրդը, Քարտուղարությունը, ԲՐԻՏԱՔՈՖ-ը, ԲՐԻՏԱՍԵԿ-ը և Խորհրդատվական կոլեգիան: Խորհուրդը ԲՐԻՏԱՔՈՄ-ի որոշում կայացնող մարմինն է:
ԲՐԻՏԱՔՈՄ-ի բաղադրիչներն են՝
- Հարկման հստակության բարձրացում․
- Հարկային օրինապահության օպտիմալացումը և հարկային վարչարարության թվայնացում․
- Հարկային վարչարարության կարողությունների հզորացում։
ԲՐԻՏԱՔՈՄ-ի աշխատանքային խմբերն են՝
- hարկային որոշակիության բարձրացում․
- hարկային վեճերի արագ կարգավորում․
- hարկային վարչարարության կարողությունների հզորացում․
- hարկային օրինապահության օպտիմալացում․
- հարկային վարչարարության թվայնացում:
Խորհրդի անդամների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.britacom.org/jzgk/council/,
Կայքը հետևյալ հղումով՝ https://www.britacom.org/ ։
- ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ (IMF)
Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում 2019 թվականից մեկնարկել է «Հարկային վարչարարության ռազմավարական ընտրությունը` ուղղված հարկային կարգապահության բարելավմանը» (Strategic Choices for Tax Administration to Enhance Tax Compliance) տեխնիկական աջակցության ծրագիրը:
Ծրագրի 3 բաղադրիչներն են՝
Հարկային համակարգի խոցելիությունը․
- Կրճատել ՀՀ հարկային քաղաքականության միջավայրի բարդությունները՝ հաշվի առնելով եկամուտների նվազումը, ազդեցությունը հարկ վճարողների օրինապահության ապահովման ծախսերի վրա և ՊԵԿ մարտահրավերները՝ հարկ վճարողների հարկային կարգապահությունը կառավարելու առումով:
- Հետ կանչել որոշակի հարկ վճարողների համար հասանելի տարբերակը՝ տեղափոխվել հաստատագրված համակարգից ընդհանուր հարկման ռեժիմ կամ հակառակը, օգտվել հարկային նվազեցումների հնարավորություններից:
- Դիտարկել օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ հստակեցնելու համար այն «ինքնազբաղված» անձանց հարկային պարտավորությունները, ովքեր ձգտում են շրջանցել «Հարկը վճարեք եկամուտը ստանալիս» սկզբունքով պայմանավորված պարտականությունները։
- Դիտարկել օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ շահութահարկի և եկամտային հարկի պարտավորությունները նվազեցնելու նպատակով ընկերության վարկերի և նմանատիպ ֆինանսական մեխանիզմների օգտագործման խնդիրը լուծելու համար։
Հարկային վարչարարության ռազմավարական ընտրությունը․
- Սահմանել ընթացակարգեր հարկ վճարողների ռեգիստրի կանոնավոր մաքրման և թարմացման համար:
- Դադարեցնել ստուգումների համար ընտրված հարկ վճարողների ցանկի տարեկան հրապարակումը:
- Վերացնել ստուգումը սկսելուց հետո թերհայտարարագրված հաշվարկների կամավոր ճշգրտման համար արտոնյալ ռեժիմի կիրառումը:
- Հաղորդակցվել հարկ վճարողների հետ՝ կիրառելով ավելի հասցեական, սեգմենտի վրա կողմնորոշված մոտեցում և, ըստ նպատակահարմարության, օգտագործել օրինապահության ապահովմանն ուղղված քարոզարշավի մեխանիզմներ:
- Գնահատել ռազմավարական ռիսկերի հետ կապված համեմատական հարկային ճեղքվածքն ըստ ոլորտների՝ օգտագործելով հետևողական չափանիշներ՝ հարկային կարգապահության ապահովմանն ուղղված ջանքերի առաջնահերթությունը որոշելու համար:
Տեխնիկական աջակցություն է ցուցաբերվել հետևալ ուղություններով․
- «Հարկային վարչարարության ռազմավարական ընտրությունը՝ ուղղված հարկային կարգապահության բարելավմանը» տեխնիկական աջակցություն («Strategic Choices for Tax Administration to Enhance Tax Compliance – Technical Report»)․
- «Կարգապահության ռիսկերի կառավարման ռազմավարության ներդրմանն ուղղված տեխնիկական աջակցություն» (Virtual help desk)․
- «Կարգապահական ռիսկերի կառավարման իրականացումը» տեխնիկական աջակցության զեկույց (Implementing Compliance Risk Management)․
- «ԱԱՀ-ի – ճեղքի գնահատում» տեխնիկական աջակցության ծրագիր («RA-GAP VAT gap study for Armenia»)․
- «Հարկային կարգապահություն – ստուգման անուղղակի մեթոդներ» տեխնիկական զեկույց («Tax Compliance – Indirect Audit Methods»)․
- «Կամերալ ուսումնասիրությունների ծրագրի մշակում և իրագործում» տեխնիկական զեկույց (Design and Implementation of a Desk Audit Program)․
- «Հարկային գրանցամատյանի ամբողջականությունը» տեխնիկական զեկույց (Tax Register Integrity)․
- «Եկամուտների վարչարարության ճեղքի վերլուծության ծրագիր – ԱԱՀ-ի ճեղք» տեխնիկական զեկույց (Revenue Administration Gap Analysis Program – The Value-Added Tax Gap)․
- «Եկամուտների մոբիլիզացում կարգապահական ռիսկերի կառավարման միջոցով» տեխնիկական զեկույց (Revenue Mobilization through Compliance Risk Management)․
- «Միջազգային հարկի ռիսկի գնահատման ծրագրի մշակում» տեխնիկական զեկույց («Development of an International Tax Risk Assessment Program»)․
- «Կարգապահության ռիսկի գործնական կառավարումը․ Էլեկտրոնային առևտրի ռիսկը» տեխնիկական զեկույց (Compliance Risk Management in Practice - The E-commerce Risk)․
- «Հարկային պարտքի կառավարման բարելավում» տեխնիկական զեկույց (Tax Debt Management)․
- «Նախնական գնագոյացման պայմանավորվածություն» տեխնիկական զեկույց (Advance Pricing Arrangement (APA) Program)․
- «Փոխադարձ համաձայնեցման ընթացակարգ և կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի չարաշահում» տեխնիկական զեկույց (Mutual Agreement Procedures and Abuse of Double Tax Agreements)։
- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌԱՋԱՎՈՐ ՓՈՐՁԻ ԿԵՆՏՐՈՆ (CEF)
Լյուբլյանայում Ֆինանսական առաջավոր փորձի կենտրոնը (CEF-Center of Excellence in Finance) միջազգային կազմակերպություն է, որի առաքելությունն է ուսման միջոցով աջակցել Հարավարևելյան Եվրոպայի հարկային ծառայողների կարողությունների զարգացմանը: CEF-ը աշխատում է ընտրատարածքի հետ՝ աջակցելու նրանց պետական ֆինանսների կառավարմանը, հարկային քաղաքականությանը և վարչարարությանը, ինչպես նաև կենտրոնական բանկային բարեփոխումների ջանքերին:
Կազմակերպությունը ստեղծվել է 2001 թվականին Հարավարևելյան Եվրոպայի կայունության պակտի շրջանակներում՝ Սլովենիայի կառավարության աջակցությամբ, Սլովենիայի ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ։ 2015 թվականին Զարգացման կենտրոնը դարձավ միջազգային կազմակերպություն՝ 14 հաջող գործունեության տարիներից հետո։ Կազմակերպությունը հանդիսանում է Սլովենիայի միջազգային համագործակցության իրականացման պաշտոնական ուղիներից մեկը, ուժեղացնում ջանքերը՝ աջակցելու մասնակից երկրներին ներքին ռեսուրսների մոբիլիզացման գործում՝ որպես Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման հիմնական միջոց:
Կազմակերպության կառավարման կառուցվածքը ներառում է Տնօրենների խորհուրդը, Խորհրդատվական խորհուրդը, Համակարգողներին և Քարտուղարությունը:
Տնօրենների խորհուրդը Զարգացման կենտրոնի որոշումներ կայացնող մարմինն է: Այն հաստատում է Կենտրոնի տարեկան հաշվետվությունը և ֆինանսական հաշվետվությունները: Խորհրդում ընդգրկված են Կենտրոնի անդամ երկրների ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի ղեկավարները (Ալբանիա, Բուլղարիա, Հյուսիսային Մակեդոնիա, Մոլդովա, Չեռնոգորիա, Ռումինիա և Սլովենիա): Խորհրդում դիտորդներ են հանդիսանում այն երկրների ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի ղեկավարները, որոնք ստորագրել կամ ստացել են միանալու հրավեր, բայց դեռ չեն վավերացրել համաձայնագիրը:
Խորհրդատվական խորհուրդը Զարգացման կենտրոնի դոնորների և գործընկերների փորձագետների խումբ է, խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում ծրագրի իրականացման մշակման և համակարգման գործում: Տնօրենների խորհրդի անդամ են նաև Խորհրդատվական խորհրդի՝ մինչև երեք ներկայացուցիչներ: Խորհրդատվական խորհրդի նիստերն անցկացվում են ամեն տարի:
- Ընթացիկ համագործակցություն․
CEF-ի համակարգողները և CEF-ի հարկային համակարգողները պատասխանատու են կարողությունների զարգացման համար և ներգրավված են մարդկային կապիտալի ռազմավարական կառավարման մեջ իրենց համապատասխան հաստատություններում: Որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ՝ նրանք կենտրոնանում են ռազմավարական անձնակազմի պահպանման և տաղանդների զարգացման վրա: Համակարգողները պարբերաբար հանդիպում են՝ քննարկելու գալիք տարվա ծրագիրը: Նրանք օգնում են բացահայտել տարածաշրջանում կարողությունների զարգացման առաջնահերթությունները։
- ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՏՀԶԿ) ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ (OECD CTPA)
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) միջազգային կազմակերպություն է: Կազմակերպությունը հենվում է 60 տարվա փորձի և գիտելիքի վրա: Կազմակերպությունն աշխատում է կառավարությունների, օրենսդիրների և քաղաքացիների հետ՝ հաստատելու փաստերի վրա հիմնված միջազգային չափանիշներ և գտնելու մի շարք սոցիալական, տնտեսական և բնապահպանական խնդիրների լուծումներ:
ՏՀԶԿ Գլոբալ ֆորումը անդամ և գործընկեր երկրների քաղաքականություն մշակողների և շահագրգիռ կողմերի ցանց է, որը ստեղծված է ՏՀԶԿ-ի մեկ կամ մի քանի կոմիտեների կողմից: Եթե անհրաժեշտություն կա աշխատանքներում ներգրավելու ավելի շատ երկրների և շահագրգիռ կողմերի, ապա հնարավորություն կա ստեղծելու Գլոբալ ֆորում:
Ասիական նախաձեռնությունը կենտրոնացած է հարմարեցված լուծումների մշակման վրա՝ ապահովելու հարկային թափանցիկության ստանդարտների ներդրումը Ասիայում:
- Ընթացիկ համագործակցություն․
2021 թվականի նոյեմբերի 17-ին Ինդոնեզիայի ֆինանսների նախարար Շրի Մուլյանի Ինդրավատին և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասացուգու Ասակավան աջակցեցին հարկային թափանցիկության ասիական նախաձեռնության մեկնարկին և կոչ արեցին տարածաշրջանի իրավասություններին միանալ այդ կարևոր նախաձեռնությանը։
2022 թվականի հուլիսի 14-ին ասիական 13 իրավասությունների նախարարները հավանություն են տվել Բալիի հռչակագրին (Ասիայի նախաձեռնության հռչակագիր)՝ որպես տարածաշրջանում ներքին ռեսուրսների կայուն մոբիլիզացման համար հարկային թափանցիկության կիրառման ուժեղացման կոչ: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ինդոնեզիայի Բալի քաղաքում՝ G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման շրջանակում: Չորս այլ իրավասություններ այդ ժամանակվանից միացել են Հռչակագրին: Ասիայում հարկային թափանցիկության առաջին զեկույցը հրապարակվել է 2023 թվականի ապրիլին։
Անդամների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.oecd.org/about/document/ratification-oecd-convention.htm ։
ՏՀԶԿ կառուցվածքը հետևյալ հղումով՝ https://www.oecd.org/about/structure/։
Կայքը հետևյալ հղումով՝ http://www.oecd.org/ctp/։
- «ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՈՒՉՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՏՀԶԿ ԵՎ ՄԱԶԾ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐ (TAX INSPECTORS WITHOUT BORDERS/TIWB)
«Հարկային տեսուչներն առանց սահմանների» ծրագիրը (TIWB) Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ նախաձեռնությունն է, որն ուղղված է երկրների հարկային ստուգումների իրականացման կարողությունների զարգացմանը։ Նախաձեռնությունն աջակցում է հարկային հարցերով համագործակցության ջանքերի ամրապնդմանը և նպաստում զարգացող երկրների ներքին ռեսուրսների մոբիլիզացմանը: Ծրագիրն ապահովում է զարգացած երկրների հարկային ոլորտի փորձագետների կողմից տեխնիկական աջակցության և ուսուցման ծրագրերի տրամադրում զարգացող երկրների իրենց գործընկերներին։
TIWB-ի աջակցության ծրագրերը հանգեցրել են լրացուցիչ 445 միլիոն ԱՄՆ դոլարի հարկային եկամուտների մոբիլիզացման: Բացի այդ, երկարաժամկետ հեռանկարում նախաձեռնությունը հանգեցնում է զարգացող երկրներում ապագա հարկային ստուգումների իրականացման հարցում զարգացող երկրների անձնակազմերի կազմակերպչական կարողությունների և հմտությունների զարգացմանը։
TIWB-ն նաև նպաստում է օգնություն ստացող երկրներում հարկ վճարողների կարգապահ վարքագծի ձևավորմանը և դրականորեն ազդում երկրի ընդհանուր ներդրումային միջավայրի վրա:
Հիմնադրվել է 2015թ․։
- Ընթացիկ համագործակցություն․
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2022թ․-ից ի վեր մի շարք ծրագրեր է իրականացրել TIWB-ի շրջանակներում՝ տրանսֆերային գնագոյացման և հարկային խարդախությունների դեմ պայքարի առնչությամբ։ Ծրագրերի իրականացման հաջող ընթացքը հիմք է հանդիսանում համագործակցության հետագա խորացման համար և նպատում հարկային այլ ոլորտներում ևս համագործակցության ուղղությունների բացահայտմանը։
Կայքը հետևյալ հղումով՝ https://www.tiwb.org/ ։
- «ՀԱՐԿԵՐԸ՝ ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ», ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ՄԱԶԾ)
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Հարկերը հանուն Կայուն զարգացման նպատակների» ծրագիրը մեկնարկել է 2022թ․-ին։ Այն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից և ֆինանսավորվում Ֆինլանդիայի և Նորվեգիայի կառավարությունների կողմից: Ծրագիրը օգնում է զարգացող երկրներին խթանել ներքին ռեսուրսների մոբիլիզացիան՝ Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրագործման նպատակով։ Գիտակցելով այս նպատակների փոխկապակցված բնույթը՝ «Հարկերը հանուն կայուն զարգացման նպատակների» նախաձեռնությունը կենտրոնանում է գործնական միջոցառումների իրականացման վրա, որոնք ուղղված են կարողությունների զարգացմանը, հարկային համակարգերում ինստիտուցիոնալ փոփոխությունների իրականացմանը, ինչպես նաև ԿԶՆ-ների ֆինանսավորման և ձեռքբերումների ապահովան գործընթացի աջակցմանը:
Ծրագրի վերջնական նպատակն է հարկաբյուջետային քաղաքականության և ԿԶՆ-ների աստիճանական ներդաշնակեցումը։
Ծրագրի շրջանակներում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սերտ համագործակցում է ՄԱԶԾ-ի հետ և իրականացնում մի շարք արդյունավետ ծրագրեր։
Հիմնադրվել է 2022թ․։
Կայքը հետևյալ հղումով՝ https://www.taxforsdgs.org/stf ։
- ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։ ԷՔՍՊԵՐՏԻԶ ՖՐԱՆՍ
Պետական եկամուտների կոմիտեի համագործակցությունը Զարգացման ֆրանսիական գործակալության և Էքսպերտիզ ֆրանս կազմակերպության հետ մեկնարկել է 2018թ-ից՝ որպես դոնոր կազմակերպություն և կարևորագույն գործընկեր, ում աջակցությամբ Պետական եկամուտների կոմիտեում իրականացվում են հարկային ոլորտին վերաբերող առանցքային բարեփոխումներ:
2019-2022թթ․ իրականացվել է «Աջակցություն Հայաստանի հարկային վարչարարությանը» PAAFA ծրագիրը։ Ծրագրի նպատակն էր նպաստել Պետական եկամուտների կոմիտեի 2020-2024թթ․ ռազմավարության իրականացմանը: Ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչ իրենից ներկայացնում էր հարկային բարեփոխումների առանձին ուղղություն, որոնց նպատակն էր նվազեցնել Հայաստանում ոչ ֆորմալ տնտեսությունը, ավելացնել հարկային հավաքագրումները: Չորս ուղղություններից բաղկացած ծրագրի արդյունքում բարելավվել են Պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի վերլուծության համակարգերը, տրամադրվել է աջակցություն շահումով խաղերի ոլորտի կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև՝ աջակցություն Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգերի միջազգային Իսո (ISO) ստանդարտ ստանալու նպատակով:
- Ընթացիկ համագործակցություն․
2023 թվականի մայիսից մեկնարկել է «Աջակցություն Հայաստանի հարկային վարչարարությանը» երկրորդ ծրագիրը, որը նպատակ ունի շարունակական աջակցություն ցուցաբերել Հայաստանի հարկային ծառայությանը՝ ներքին ռեսուրսների մոբիլիզացման և կարողությունների հզորացման հարցում: Երկամյա ծրագիրն իրականացնում է Էքսպերտիզ ֆրանս կազմակերպությունը՝ Զարգազման ֆրանսիական գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում տրամադրվում է աջակցություն հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների թվայնացման, հաստատագրված անուղղակի հարկերի օրենսդրական դրույթների ամրապնդման, հարկային պլանավորման չարաշահումների միջազգային սխեմաների ներկայացման, կրիպտոարժույթների նկատմամբ վերահսկողության սահմանման ուղղություններով։ Աջակցություն է տրամադրվում նաև արհեստական բանականության և մեքենայական ուսուցման (AI & ML) կիրառման ուղղությամբ։
- ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ (WB)
Պետական եկամուտների կոմիտեի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ ունի կարևոր նշանակություն՝ որպես դոնոր կազմակերպություն և կարևորագույն գործընկեր, ում աջակցությամբ Պետական եկամուտների կոմիտեում իրականացվում են առանցքային բարեփոխումներ:
2020 թվականից մինչև 2023 թվականն իրականացվել է «Աջակցություն Հայաստանում համատարած հայտարարագրման ներդրմանը» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում իրականացվել է համակարգի ներդրման իրավական կարգավորումների վերլուծություն, էլեկտրոնային համակարգի տեխնիկական նկարագրի պատրաստում և մշակման աջակցություն:
2022 թվականին Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվել է «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագիրը՝ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում տրամադրվել է աջակցություն` ուղղված սահմանային անցման կետերում իրականացվող գործառույթների և գործառնությունների վերանայմանը, սահմանային անցման կետերի, ինչպես նաև Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների էտալոնային մոդելների մշակմանը, որոշ ՏՏ համակարգերի տեխնիկական առաջադրանքների մշակմանը:
2018-2020 թվականներին Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ Պետական եկամուտների կոմիտեն՝ Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացրել է «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագիրը։ 4 բաղադրիչներից կազմված ծրագրի հիմնական նպատակն ուղղված է եղել հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների և եկամուտների թիրախավորված հավաքագրման բարելավմանը։ Պետական եկամուտների կոմիտեին տրամադրվել են առաջարկություններ ինչպես հարկային, այնպես նաև մաքսային վարչարարության գնահատման շրջանակներում վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ՝ զուգահեռաբար իրականացնելով նաև մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումների գնահատում՝ ԵՄ լավագույն չափանիշների համադրմամբ։
2013-2018 թվականներին իրականացվել է «Հարկային վարչարարության արդիականացման» վարկային ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ի թիվս այլ ուղղությունների՝ ներդրվել են միջազգային ստանդարտներին համապատասխան արդի տվյալների մշակման կենտրոններ Երևանում և Դիլիջանում, վերազինվել է Պետական եկամուտների կոմիտեի ներքին ցանցը, մշակվել են մի շարք էլեկտրոնային համակարգեր, արդիականացվել Ուսումնական կենտրոնը:
- Ընթացիկ համագործակցություն․
- 2023թ-ի մարտին մեկնարկել է «Մաքսային վարչարարության զարգացման երկրորդ» ծրագիրը։ Երկամյա ծրագիրն իրականացնում է Համաշխարհային Բանկը՝ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում տրամադրվում է աջակցություն մաքսային ռազմավարության մշակման, վարքագծային վերլուծության, հետբացթողումային հսկողության ուժեղացման, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման որակի բարելավման, մաքսային ծառայողների կարողությունների զարգացման ուղղությամբ:
- ԵՄ աջակցությամբ ՀԲ-ն տրամադրում է տեխնիկական աջակցություն մաքսային հետբացթողումային հսկողության ուժեղացման և մաքսային մարմնի աշխատակիցների կարողությունների զարգացման ուղղությամբ: Մասնավորապես՝ նախատեսվում է արդիականացնել ռիսկերի կառավարման համակարգը, կատարելագործել հետբացթողումային ստուգումներ իրականացնող աշխատակիցների կարողությունները` ոլորտի լավագույն միջազգային փորձագետների ներգրավմամբ:
- 2022 թվականի հուլիսից մեկնարկել է «Հարկային և մաքսային վարչարարության արդիականացման» ծրագիրը։ Այն ունի 3 հիմնական բաղադրիչ: Նպատակն է նպաստել հարկային և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացմանը՝ առկա ծառայությունների արդիականացման, թվայնացման բարելավման, կամավոր հարկային կարգապահության բարձրացման, վարքագծային փոփոխությունների խրախուսման միջոցով: Ծրագրի շրջանակներում մշակվել են հարկ վճարողների համար նախատեսված ոլորտային ուղեցույցեր, ստուգումների իրականացման ուղեցույց, անցկացվում են տարեկան հարցումներ հարկ վճարողների շրջանում, տրամադրվում է աջակցություն արհեստական բանականության և մեքենայական ուսուցման (AI & ML) կիրառման ուղղությամբ։
- ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ (КСРНС СНГ)
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհուրդը hիմնադրվել է 2001թ. մայիսի 31-ին։
ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհուրդը (ՀԾՂՀԽ կամ Համակարգող խորհուրդ) ԱՊՀ ոլորտային համագործակցության մարմին է և իր գործունեությունն իրականացնում է ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների փոխգործակցության համակարգումը ապահովելու նպատակով: ՀԾՂՀԽ-ն ստեղծվել է Մինսկում՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ:
ՀԾՂՀԽ-ի գործունեության հիմնական ուղղություններն են ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների միջև արդյունավետ համագործակցությունը, հարկային քաղաքականությունը և հարկային վարչարարությունը կարգավորող՝ ազգային օրենսդրության բարելավմանը և ներդաշնակեցմանն ուղղված առաջարկությունների մշակումը, հարկային քաղաքականության և հարկային վարչարարության բնագավառում ընդուված միջպետական և միջկառավարական համաձայնագրերի և որոշումների իրագործումը:
ՀԾՂՀԽ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ԱՊՀ կանոնադրությամբ, ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի, ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների, ԱՊՀ տնտեսական խորհրդի որոշումներով, ՀԾՂՀԽ-ի կանոնակարգով, միջպետական և միջկառավարական համաձայնագրերով, ինչպես նաև համագործակցում ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ:
ՀԾՂՀԽ-ի նիստերն անցկացվում են տարին մեկ անգամ: Նիստերի ընթացքում կայացվում են տվյալ տարվա համար խորհրդի աշխատանքների հետ կապված որոշումներ: Նյութերի նախապատրաստումը ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ համատեղ իրակացնում է տվյալ տարում նախագահող ԱՊՀ անդամ պետության հարկային ծառայությունը: Նախագահությունը Խորհրդում իրականացվում է հերթականությամբ՝ ըստ ռուսական այբուբենի։
ՀԾՂՀԽ-ի գործունեության համար իրավական հիմք է հանդիսանում ԱՊՀ կառավարությությունների ղեկավարների 2013թ. մայիսի 31-ի որոշմամբ հաստատված՝ ՀԾՂՀԽ-ի ստեղծման մասին որոշումը և ՀԾՂՀԽ-ի կանոնակարգը:
- Ընթացիկ համագործակցություն․
ՀԾՂՀԽ-ի աշխատանքներն իրականացվում են աշխատանքային խմբերի կողմից՝ ՀԾՂՀԽ-ի որոշումների և ծրագրերի համաձայն: Աշխատանքային խմբերը գլխավորում են հարկային ծառայությունների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
ՀԾՂՀԽ-ում գործում են հետևյալ աշխատանքային խմբերը.
- Հարկային օրենսդրության վերլուծության գծով աշխատանքային խումբ,
- Փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման գծով աշխատանքային խումբ,
- Հարկային հսկողության գծով աշխատանքային խումբ,
- Տեղեկատվության փոխանակման գծով աշխատանքային խումբ,
- Ֆիզիկական անձանց գույքի և եկամտի հարկման գծով աշխատանքային խումբ,
- Միջազգային համագործակցության և հարկ վճարողների հետ աշխատանքների գծով աշխատանքային խումբ:
- Հարկային ծառայությունների աշխատանքներում հաճախորդակենտրոն սկզբունքների ներդրման գծով աշխատանքային խումբ,
- Տնտեսվարող սուբյեկտների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման գծով աշխատանքային խումբ։
ՀԾՂՀԽ-ի աշխատանքային խմբերի գործունեության արդյունքում ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների կողմից ապահովվում են աշխատանքային ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումների իրականացման աշխատանքները։
Խորհրդի անդամների կազմին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://e-cis.info/page.php?id=23821 :
Կայքը հետևյալ հղումով` https://e-cis.info/index.php?id=332 :
- ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ (ՖԻՆԱՆՍԱԿԱՆ) ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ (КСОНР СНГ)
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհուրդը հիմնադրվել է 1999թ. հոկտեմբերի 20-ին:
ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրուրդը (ՀՀՄՀԽ) ստեղծվել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների որոշմամբ:
2000թ. նոյեմբերի 30-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ ՀՀՄՀԽ-ին տրվել է ԱՊՀ ոլորտային համագործակցության մարմնի կարգավիճակ:
ՀՀՄՀԽ-ն առաջնորդվում է ԱՊՀ կանոնադրությամբ, ԱՊՀ շրջանակներում ստորագրված պայմանագրերով, ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի և ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշումներով, հարկային (ֆինանսական) օրենսդրության խախտումների դեմ պայքարի համագործակցության մասին երկկողմ և բազմակողմ համաձայնագրերով, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ հաստատված ՀՀՄՀԽ-ի կանոնակարգով։
ՀՀՄՀԽ-ի նախագահությունն իրականացվում է մեկամյա ժամկետներով՝ ըստ անդամ պետությունների անվանումների առաջին տառերի՝ ռուսերեն այբբուբենական կարգով, եթե ՀՀՄՀԽ-ի որոշմամբ այլ բան չի նախատեսվում:
ՀՀՄՀԽ-ի քարտուղարության գործառույթներն իրականացվում են նախագահող մարմնի կողմից:
ՀՀՄՀԽ-ի հիմնական խնդիրներն են տեղեկատվության փոխանակումը, խնդիրների արդյունավետ լուծման համար խորհրդատվությունների և առաջարկությունների մշակումը՝ կապված հարկային (ֆինանսական) օրենսդրության խախտումների հայտնաբերման, կանխարգելման և ճնշման հետ, ԱՊՀ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների բարելավմանն ու ներդաշնակեցմանը, միջազգային համագործակցության իրավապայմանագրային դաշտի զարգացմանը, հարկային (ֆինանսական) օրենսդրության խախտումների դեմ պայքարին ուղղված առաջարկների մշակումը:
ՀՀՄՀԽ-ի գործառույթներն են հարկային (ֆինանսական) օրենսդրության խախտումների դեմ պայքարի ընթացիկ հարցերի ուսումնասիրումը, հարկային (ֆինանսական) մարմինների հետաքննությունների միջև փոխգործակցության կազմակերպումը, առաջարկությունների մշակումը և ներկայացումը՝ ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը, ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի ու կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշումների և ԱՊՀ շրջանակներում կնքված համաձայնագրերի իրագործման ապահովումը, սեփական որոշումների կատարման ընթացքի մշտադիտարկումը, ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների միջև փորձի և տեղեկատվության փոխանակմանը նպաստումը, հարկային (ֆինանսական) իրավախախտումների և հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի արդյունավետության գնահատումը և այլն։
ՀՀՄՀԽ նախագահը կազմակերպում է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի և կառավարությունների ղեկավարների խորհրդի, ՀՀՄՀԽ–ի որոշումների կատարումը, ՀՀՄՀԽ-ի անունից ստորագրում է փաստաթղթեր, իրականացնում ՀՀՄՂՀԽ-ի այլ հանձնարարականներ:
ՀՀՄՀԽ քարտուղարությունն իրականացնում է կազմակերպչատեխնիկական և տեղեկատվական գործունեության ապահովումը: ՀՀՄՀԽ-ի քարտուղարության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀՄՀԽ-ի քարտուղարը, որը նախագահող պետության հարկային (ֆինանսական) հետաքննության մարմնի ներկայացուցիչն է:
ՀՀՄՀԽ-ի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս քան տարին մեկ անգամ: Արտահերթ ժողովներ կարող են գումարվել ՀՀՄՀԽ-ի մեկ կամ մի քանի անդամների նախաձեռնությամբ՝ ՀՀՄՀԽ-ի անդամների առնվազն կեսի համաձայնության դեպքում:
ՀՀՄՀԽ-ի նիստերին դիտորդի կարգավիճակով մասնակցում են Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ներկայացուցիչները:
ՀՀՄՂՀԽ-ի գործունեության համար իրավական հիմք է հանդիսանում ԱՊՀ կառավարությությունների ղեկավարների 2013թ. մայիսի 31-ի որոշմամբ հաստատված ՀՀՄՀԽ-ի կանոնակարգը։
Խորհրդի անդամներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://e-cis.info/page.php?id=19769 ։
Կայքը հետևյալ հղումով՝ https://cis.minsk.by/page/13830 ։
Գործուղման ծախսերի վերջնահաշվարկի և գործուղման արդյունքների մասին հաշվետվություններ
Փոխհամաձայնեցման ընթացակարգ
Փոխհամաձայնեցման ընթացակարգի կարգավորումների վերաբերյալ ուղեցույց
1. Ի՞նչ է փոխհամաձայնեցման ընթացակարգը
Փոխհամաձայնեցման ընթացակարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի և օտարերկրյա իրավասու մարմնի միջև հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները։ Փոխհամաձայնեցման ընթացակարգը իրականացվում է այն դեպքերում, երբ հարկումը չի համապատասխանում՝
- Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի դրույթներին,
- համաձայնագրերի չարաշահումը կանխելու և բազմակողմ վեճերը լուծելու,
- ռեզիդենտ կազմակերպության և ոչ ռեզիդենտ անձանց միջև իրականացված վերահսկվող գործարքների մասով սահմանված կարգավորումներին չհամապատասխանող հարկման դեպքերում։
Փոխհամաձայնեցման ընթացակարգի նպատակն է․
- Լուծել անդրսահմանային հարկային վեճերը
- Վերացնել կրկնակի հարկումը
- Ապահովել, որ հարկումը իրականացվի համաձայնագրերին և այլ կարգավորումներին համապատասխան։
2. Ո՞վ կարող է փոխհամաձայնեցման ընթացակարգ սկսելու դիմում ներկայացնել:
Ցանկացած անձ, որը համաձայնագրով սահմանված կարգով հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կարող է ընթացակարգ սկսելու դիմում ներկայացնել։
3. Ի՞նչ ժամկետում պետք է դիմում ներկայացնեք փոխհամաձայնեցման ընթացակարգ սկսելու համար:
Ժամկետային սահմանափակումներ.
- Դիմումը ներկայացնվում է հարկային մարմնին` համապատասխան համաձայնագրով սահմանված ժամկետում:
- Համաձայնագրով սահմանված ժամկետի ավարտից հետո դիմում ներկայացնելը հիմք է հանդիսանում հարկային մարմնի կողմից դիմումը մերժելու համար:
4. Ի՞նչպես ներկայացնել դիմում փոխհամաձայնեցման ընթացակարգ սկսելու համար։
Դիմումը պետք է ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե`
Էլ․ հասցե: map@taxservice.am
Դիմումի ներկայացման տարբերակը
- Սահմանված տեղեկությունները և փաստաթղթերը հարկային մարմին է ներկայացվում փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի միջոցով։
- Դիմումը ստորագրվում է դիմողի կամ նրա ներկայացուցչի կողմից:
5. Պահանջվող տեղեկատվություն և փաստաթղթեր
Ձեր դիմումը պետք է ներառի.
- Դիմողի տվյալները
- Անուն (ֆիզիկական կամ իրավաբանական անձ)
- Հասցե և կոնտակտային տվյալներ
- Պետական գրանցման վկայականի համարը (իրավաբանական անձի դեպքում)
- Հարկ վճարողի հաշվառման համար
- Օտարերկրյա հարկային մարմնի տվյալները
- համաձայնագրի կողմ հանդիսացող մյուս երկրի իրավասու մարմնի անվանումը
- Համաձայնագրի դրույթները
- Համաձայնագրի այն հոդվածը, որի դրույթները դիմողի կարծիքով կիրառվել են սխալ կամ չեն կիրառվել
- Դիմումողի մեկնաբանությունը և դիրքորոշումը այդ դրույթների վերաբերյալ
- Գործարքների տվյալներ
- Գործարքներին առնչվող ժամանակահատվածը
- Գործարքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն և նկարագրություն, համապատասխան փաստերի վերլուծության և հիմնավորող հաշվարկների վերաբերյալ
- Այլ փաստաթղթեր
- Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթերն (եթե կիրառելի է)
- Համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնին ներկայացված կամ ներկայացման ենթակա դիմումի պատճենը, ինչպես նաև դիմումին առնչվող այլ համապատասխան փաստաթղթերը
- ցանկացած այլ տեղեկատվություն, որը դիմողը կհամարի տեղին:
6․ Լեզուն
- Դիմումները կարող են ներկայացվել հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն լեզվով։
- Եթե տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվել են անգլերեն կամ ռուսերեն լեզվով, ապա հարկային մարմնի պահանջով դրանք պետք է թարգմանվեն հայերեն և ներկայացվեն հարկային մարմին 10 աշխատանքային օրվա ընթացքում։
7. Դիմումի ընթացքը
- Դիմումը ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը էլեկտրոնային եղանակով ծանուցում է դիմողին՝ դիմումին ընթացք տալու կամ մերժելու վերաբերյալ
- Հարկային մարմինը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն, որը պետք է տրամադրվի հարկային մարմնին 20 աշխատանքային օրվա ընթացքում։
- Սահմանված ժամկետում գործարքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը հարկային մարմնին չներկայացնելու դեպքում դիմումը մերժվում է։
8. Հարկային մարմնի կողմից դիմումի միակողմանի քննություն
- Հարկային մարմինը քննում է դիմումը` պարզելու դիմումի համապատասխանությունը սահմանված պահանջներին։
- Հարկային մարմնի կողմից դիմումում ներկայացված առարկությունները հիմնավորված համարվելու դեպքում, հարկային մարմինն իր իրավասությունների շրջանակում կփորձի խնդիրը լուծել միակողմանիորեն՝ առանց օտարերկրյա հարկային մարմնի հետ խորհրդակցելու:
- Եթե հարկային մարմինը միակողմանիորեն չկարողանա գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի լինի դիմողի համար, ապա հարկային մարմինը կապ կհաստատի օտարերկրյա հարկային մարմնի հետ՝ երկկողմանի գործընթաց սկսելու նպատակով:
9. Իրավասու մարմինների միջև քննարկումներ
- Հարկային մարմինը կարող է դիմել օտարերկրյա հարկային մարմնին՝ դիմումը քննարկելու համար։
- Երկու իրավասու մարմինները կձգտեն համաձայնության հասնել՝ առկա վեճերը վերացնելու համար։
10. Քննարկումների արդյունքները
- Իրավասու մարմինների միջև քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնության հիման վրա կազմվում է համառոտ տեղեկանք։
- Դիմողին տեղեկացվում է ձեռք բերված համաձայնության վերաբերյալ, և դիմողը պետք է այն ընդունի կամ մերժի 10 աշխատանքային օրվա ընթացքում։
- Դիմողի համաձայնությունը ստանալու դեպքում՝ հարկային մարմինը մյուս երկրի իրավասու մարմնի հետ փոխանակում է փոխադարձ համաձայնության վերաբերյալ գրավոր հաստատում որի արդյունքում փոխհամաձայնեցման ընթացակարգը համարվում է ավարտված:
- Եթե համաձայնությունը ընդունվի մասնակի, հարկային մարմինը մյուս երկրի իրավասու մարմնի հետ փոխանակում է մասնակի ընդունված փոխադարձ համաձայնության վերաբերյալ գրավոր հաստատում և ընթացակարգը համարվում է ավարտված։
- Եթե դիմողը մերժում է ձեռք բերված համաձայնությունը, ապա նա կարող է դիմել պաշտպանության այլ միջոցների, օրինակ՝ դատարան։
11. Ընթացակարգի արդյունքի իրավական ազդեցությունը
- Ընթացակարգի արդյունքում ձեռք բերված համաձայնությունը կիրառվում է միայն այդ առանձնահատուկ դեպքի և միայն այն ժամանակահատվածի նկատմամբ, որի համար իրականացվել է ընթացակարգը:
- Ցանկացած համաձայնություն, որը ձեռք է բերվել ընթացակարգի ներքո, կատարվում է անկախ ՀՀ հարկային օրենսդրության մեջ առկա ժամանակային սահմանափակումներից:
- Փոխհամաձայնեցման ընթացակարգի շրջանակում լուծում չստացած յուրաքանչյուր հարկային հարցերով վեճին վերաբերող գործ դիմողը կարող է ներկայացնել արբիտրաժային դատարան, եթե դա նախատեսված է համաձայնագրով: Գործում է բացառություններ վերը նշված կարգավորումից։
12. Փոխհամաձայնեցման ընթացակարգի ծախսերը
- Փոխհամաձայնեցման ընթացակարգ սկսելու համար վճար չի սահմանվում։
- Դիմողը կրում է դիմումի պատրաստման և ներկայացման հետ կապված բոլոր ծախսերը ինքնուրույն։
13. Լրացուցիչ հարցեր
Եթե ունեք լրացուցիչ հարցեր փոխհամաձայնեցման ընթացակարգի վերաբերյալ, խնդրում ենք դիմել՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե։
Տեղեկացում. Այս ուղեցույցը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում փոխհամաձայնեցման ընթացակարգի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն տրամադրելու նպատակով։ Փոխհամաձայնեցման ընթացակարգի վերաբերյալ կարգավորումներին ծանոթանալու համար խնդրում ենք առաջնորդվել ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի «Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1727-Ն և ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1727-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 533-Ն որոշումներով։ Նշված որոշումների մեկնաբանման ժամանակ առաջացած տարաձայնությունների դեպքում գերակայում է հայերեն տեքստը։ Ստորև ներկայացված հղումներով անցնելու դեպքում կարող եք ծանոթանալ այս որոշումների հայերեն և անգլերեն տարբերակներին և համակցված տեքստերին՝
- ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի «Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1727-Ն որոշում
- ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի «Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1727-Ն որոշում (անգլերեն)
- ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1727-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 533-Ն որոշում
- ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1727-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 533-Ն որոշում (անգլերեն)
- ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի «Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1727-Ն որոշման համակցված տեքստ
- ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի «Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1727-Ն որոշման համակցված տեքստ (անգլերեն)