Մաքսային գործի կազմակերպմանն առնչվող տեղեկություն 

Օգտակար տեղեկատվություն

+ -

Տեղեկատվություն Եվրասիական տնտեսական միության և ազգային տեխնիկական կանոնակարգերով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների և փորձարկման լաբորատորիաների կողմից մատուցվող լաբորատոր ծառայությունների (հավատարմագրման ոլորտի) վերաբերյալ 

 

http://www.armnab.am/LaboratoryList

http://www.armnab.am/LaboratoryListN

 

Տեղեկատվություն մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ

 

 

Տեղեկատվություն ապրանքների դասակարգման վերաբերյալ

    «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արտաքին տնտեսական գործունեության մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման, ինչպես նաև մաքսային վիճակագրության վարման նպատակով Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաստատած արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը (ԱՏԳ ԱԱ): (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 14.09.2021թ. N 80 որոշում)
    Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը ապրանքների նկարագրման և ծածկագրման համակարգ է, որն օգտագործվում է ապրանքների դասակարգման համար՝ մաքսասակագնային կարգավորման միջոցներ, արտահանման մաքսատուրքեր, արգելքներ ու սահմանափակումներ, ներքին շուկայի պաշտպանական միջոցներ կիրառելու, մաքսային վիճակագրություն վարելու նպատակներով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի համար միջազգային հիմք են հանդիսանում Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգն ու Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը: 
    Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգը ընդունվել է համաձայն 1983թ. հունիսի 14-ի «Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի մասին» միջազգային կոնվենցիայի: 
    Ապրանքների դասակարգումն ըստ ԱՏԳ ԱԱ-ի իրականացվում է ԱՏԳ ԱԱ մեկնաբանման 6 կանոնների հիման վրա (սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 14.09.2021թ. N 80 որոշմամբ): 
    ԱՏԳ ԱԱ մեկնաբանման առաջին կանոնի համաձայն`  բաժինների, խմբերի և ենթախմբերի անվանումները նշվում են միայն ԱՏԳ ԱԱ-ի կիրառման հարմարավետության համար: Իրավական նպատակներով ապրանքների դասակարգումն ԱՏԳ ԱԱ-ում իրականացվում է ապրանքային դիրքերի բովանդակությանը և բաժինների կամ խմբերի համապատասխան ծանոթագրություններին, ինչպես նաև այդ տեքստերում այլ բան նախատեսված չլինելու դեպքում` հաջորդ կանոններին համապատասխան: 
    Համաձայն Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվնացանկի՝ բոլոր ապրանքների չափման համար, որպես չափման հիմնական միավոր, կիրառվում է կիլոգրամը (կգ), իսկ որոշ դեպքերում, ելնելով տվյալ ապրանքատեսակի առանձնահատկություններից, կիրառվում են նաև չափման լրացուցիչ միավորներ (օրինակ` լիտր, հատ, հազար հատ, զույգ և այլն):
    Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայտարարատուն և այլ անձինք ապրանքների դասակարգումն իրականացնում են ԱՏԳ ԱԱ համապատասխան՝ մաքսային հայտարարագրման ժամանակ և այն դեպքերում, երբ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի համաձայն, մաքսային մարմին են հայտնում ապրանքի ծածկագիրը՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան: Ապրանքների դասակարգման ճշգրտության ստուգումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից: 
    Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ առևտրային, տրանսպորտային (փոխադրման) և (կամ) այլ փաստաթղթերում, ինչպես նաև եզրակացություններում, տեղեկանքներում, փորձագիտական հիմնարկների կողմից տրվող փորձաքննության արձանագրություններում նշված ապրանքների ծածկագրերը պարտադիր չեն ապրանքների դասակարգման համար:
    «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի համաձայն` վերադաս մաքսային մարմինն ընդունում է ըստ ԱՏԳ ԱԱ-ի ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումներ՝ Միության մաքսային օրենսգրքի համաձայն` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով, ձևով և ժամկետներում:
    Ըստ ԱՏԳ ԱԱ-ի ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումների ընդունման կարգը սահմանված է ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 14-ի «Վերադաս մաքսային մարմնի կողմից ըստ ԱՏԳ ԱԱ-ի ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումների ընդունման կարգը սահմանելու մասին» թիվ 220-Ն հրամանով (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=97388):

 
ՀՀ մաքսային մարմինների կողմից ընդունված ապրանքների դասակարգման նախնական որոշումների վերաբերյալ տեղեկատվութուն
Առանձին տեսակի ապրանքների դասակարգման վերաբերյալ ՀՀ մաքսային մարմինների կողմից տրված պարզաբանումներ
Ապրանքների դասակարգման նախնական որոշումների և չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումները կանոնակարգող համապատասխան իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվություն